Հայտարարվում է ֆինանսական խորհրդատուի մրցույթ

22.06.2012
Դիտումների քանակ՝ 756

ՀՊՏՀ կարիերայի և մարքեթինգի կենտրոնից տեղեկացնում են, որ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն հայտարարում է մրցույթ Իջևանի մասնաճյուղում ֆինանսական խորհրդատուի թափուր հաստիքի համալրման նպատակով:

Ստորև ներկայացվում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի կողմից առաջադրվող կարգը:
Աշխատանքային պարտականություններ`
• հաճախորդների պահանջմունքների բացահայտում, 
• հաճախորդներին խորհրդատվության տրամադրում բանկի կողմից տրամադրվող ծառայությունների վերաբերյալ, 
• բանկի պրոդուկտների ակտիվ վաճառքի և կրոս-վաճառքի իրականացում, 
• հաճախորդի` պրոդուկտի գծով փաստաթղթերի փաթեթի ձևավորում, 
• հաճախորդների ներգրավում, 
• ակտիվ վաճառքի և կրոս-վաճառքի իրականացում, 
• կորպորատիվ հաճախորդներին բանկային ծառայությունների տրամադրման կարգի վերաբերյալ խորհրդատվության տրամադրում, 
• բանկի պրոդուկտների ներկայացման միջոցառումների կազմակերպում և իրականացում, 
• հաճախորդների սպասարկում` բանկի կողմից որդեգրված չափանիշների և կարգերի համապատասխան: 

Ներկայացվող պահանջներ`
• բարձրագույն կրթություն, 
• բարձր մոտիվացիա և նախաձեռնողականություն, 
• բանկային գործի իմացություն, 
• հաճախորդների սպասարկման զարգացած հմտություններ, 
• թիմային աշխատանքի և շփման զարգացած հմտություններ, 
• բիզնես-էթիկայի կանոնների իմացություն և դրանց հետևում, 
• հստակ սահմանված ժամկետներում աշխատելու ունակություն, 
• լարված միջավայրում աշխատելու ունակություն, 
• բանակցություններ վարելու զարգացած հմտություններ, 
• զարգացած համակարգչային հմտություններ, 
• հայերենի գերազանց տիրապետում, ցանկալի է ռուսերենի և անգլերենի իմացություն: 

Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունները hr@vtb.am հասցեին` մինչև 2012 թ. հուլիսի 1-ը ներառյալ: Մրցույթում դիտարկվելու նպատակով խնդրում ենք հաղորդագրության «թեմա» (subject) դաշտում պարտադիր նշել պաշտոնը, որի համար դիմում եք /Financial Advisor Ijevan/, ինչպես նաև Ձեր ազգանունը և անունը: 
Հարցազրույցներում մասնակցության համար կհրավիրվեն միայն նախնական ընտրություն անցած թեկնածուները: