Հայ օգնության ֆոնդը (ՀՕՖ) կհովանավորի

01.06.2012
Դիտումների քանակ՝ 1372

Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ Արևելյան թեմի Հայ օգնության ֆոնդը (ՀՕՖ) «Մաթևոսյան կրթավճար» ծրագրի շրջանակներում պետական բուհերի` Երևանի պետական համալսարանի, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի, Հայաստանի պետական ագրարային համալսարանի և նրանց մասնաճյուղերի 2012թ. դիմորդների համար, ովքեր ընդունվել են 1-ին կուրս, հայտարարում է մրցույթ, որի արդյունքում 10 հաղթողների ուսման վարձը հետագա 4 տարիների համար կվճարի ՀՕՖ-ը` ամերիկահայ բարերար Անուշ Մաթևոսյանի կողմից հատկացրած միջոցներից:
Մրցույթին կարող են մասնակցել այն ուսանողները, որոնք` 
ա] ընդունվել են` 
ԵՊՀ-Մաթեմատիկա և մեխանիկայի, ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի, ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության, միջազգային հարաբերությունների/ քաղաքագիտություն, հանրային կառավարում, սոցիոլոգիայի, փիլիսոփայության և հոգեբանության/ հոգեբանություն, հայ բանասիրության, ժուռնալիստիկայի ֆակուլտետները:
ՀՊՏՀ-Կառավարում, ֆինանսներ, կառավարման տեղեկատվական համակարգեր, ապահովական գործ, հաշվապահական հաշվառում ֆակուլտետները:
ՀՊՃՀ-Քոմփյութերային համակարգերի և ինֆորմատիկայի, ընդերքաբանության և մետալուրգիայի ֆակուլտետներ:
ՀՊԱՀ-Ագրոբիզնես և շուկայաբանության, տնտեսագիտական, անասնաբուժական և անասնաբուժական բժշկագիտության, ագրոնոմիական ֆակուլտետներ: 
բ]ունեցել են բարձր առաջադիմություն դպրոցում, միասնական և ԲՈՒՀ-ի քննությունները հանձնել են գերազանց կամ բարձր գնահատականներով, սակայն մրցույթով դուրս են մնացել անվճար ուսուցման համակարգից և ընդունվել են վճարովի ուսուցման համակարգ,
գ] սոցիալապես անապահով ընտանիքներից են,
դ]պարտավորվում են ուսման ավարտից հետո նվազագույնը 4 տարի ապրել և աշխատել Հայաստանի Հանրապետությունում կամ Արցախում: 

«Մաթևոսյան կրթավճար» ծրագրի մրցույթին մասնակցելու կարգը

Վերոհիշյալ պայմաններին համապատասխանող ուսանողները պետք է քննությունների ավարտից հետո 2012թ. օգոստոսի 6-ից 17-ը ք. Երևան, Մովսես Խորենացի 22 հասցեում գտնվող ՀՕՖ-ի Հայաստանի մասնաճյուղ պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը` 
դիմում (ձևը կարող եք վերցնել ՀՕՖ-ից, բուհի ընդունելության հանձնաժողովից http://farusa.org/documents/mathevosian-announcement-2012.pdf 
http://farusa.org/documents/mathevosian-2012.pdf-հղումներից)
անձնագրի պատճենը,
միջնակարգ կրթության վկայականի պատճենը, 
միասնական և ընդունելության քննությունների գնահատման թերթիկների պատճեները 
ՀՀ ԿԳ Նախարարության բուհերի ընդունելության քննությունների հաշվիչ կենտրոնի կամ ԲՈՒՀ-ի համապատասխան տեղեկանք վճարովի ուսուցմամբ ուսանող դառնալու վերաբերյալ,
ընտանիքի սոցիալական անձնագրի` «Փարոսի» գրքույկի պատճենը (առկայության դեպքում), 
տեղեկանք ծնողների աշխատավայրից նրանց աշխատանքի և աշխատավարձի վերաբերյալ (եթե չեն աշխատում,տեղեկանք զբաղվածության տարածքային կենտրոնից,աշխատանքային •րքույկի պատճենի հետ միասին ):
Անհրաժեշտության դեպքում կարող են պահանջվել նաև տեղեկանքներ բնակության վայրից, համայնքի սոցիալական ծառայությունից և այլն:
Թերի փաթեթները չեն դիտարկվի:
Շահառուների ընտրությունը տեղի է ունենալու 3 փուլով`
1.ներկայացրած փաստաթղթերի հիման վրա,
2.ուսանողների տուն կատարած այցերի արդյունքներով,
3.հարցազրույց` անհրաժեշտության դեպքում:
Ծրագրում ուսանողի ընդգրկման վերջնական որոշումը կայացնելու է ՀՕՖ-ի կրթական ծրագրերի հանձնաժողովը, որից հետո ուսանողի և ՀՕՖ-ի միջև կկնքվի պայմանագիր: 
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել ծրագրի համակարգող Էդուարդ Կարապետյանին հետևյալ հեռախոսահամարներով 52-66-60 և 56-11-08: 

Տեղեկատվությունը ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին տրամադրել է արտաքին կապերի բաժինը` տեղեկացնելով, որ ՀՊՏՀ առաջին կուրսեցիները դիմում հայտի ձևին կարող են ծանոթանալ իրենց բաժնում: Հեռ. 010 564371: