Ղեկավարման և բիզնեսին նվիրված անվճար սեմինարներ

01.06.2012
Դիտումների քանակ՝ 420

Այ Էյ Բի կենտրոնը հրավիրում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողներին մասնակցելու ղեկավարման և բիզնես ոլորտներին նվիրված մի շարք անվճար սեմինարների: Ձեզ կդասավանդեն Հայաստանի առաջատար ընկերություններում ղեկավարման փորձ ունեցող տարբեր աշխատակիցներ: Դասընթացները տեղի կունենան հունիս ամսվա ընթացում: 

Դասընթացներն անվճար են, իսկ մասնակիցները կընտրվեն հարցազրույցի միջոցով: 

Գրանցվելու համար խնդրում ենք դիմել Ձեր համալսարանի կարիերայի և մարքեթինգի կենտրոն մինչև հունիսի 5-ը: