Երևանի Երիտասարդական Բանկը հայտարարում է
Երևանի Երիտասարդական Բանկը հայտարարում է նոր դրամաշնորհային ծրագրերի մեկնարկի մասին: Կարող են դիմել 14-25 տարեկան երիտասարդներ և երիտասարդների խմբեր, որոնք մտահոգված են իրենց առօրյայով, առկա խնդիրներով ու շրջապատի բարեկեցությամբ: Առաջարկվող ծրագրերը պետք է անմիջական կապ ունենան երիտասարդներին հուզող հարցերի ու հիմնախնդիրների հետ:
Երևանի Երիտասարդական Բանկի դրամաշնորհով յուրաքանչյուր ծրագրի համար նախատեսվում է ոչ ավելի, քան 150.000 ՀՀ դրամ:
Դրամաշնորհային մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել դիմում-հայտի ձևը և այն ուղարկել Երևանի Երիտասարդական Բանկի էլ. փոստի հասցեին, այն է` youthbankyerevan@gmail.com:
Դիմում հայտերի ընդունման վերջնաժամկետն է մայիսի 30-ը:
Ակնկալվում են ծրագրերի առաջարկներ, որոնք պետք է իրագործեն երիտասարդները: Դրանք պետք է լինեն պարզ և իրատեսական, ֆինանսական տեսակետից արդյունավետ, ունենան դրական ազդեցություն երիտասարդների և համայնքի այլ անդամների կյանքում:
Ստացված հայտերի հիման վրա նախատեսվում է կատարել նախնական ընտրություն, որից հետո այդ փուլն անցած հայտերի հեղինակները կհրավիրվեն հարցազրույցի:
Մանրամասների համար կարող եք այցելել` Երիտասարդական Բանկ - www.youthbank.am հասցեով:
Տեղեկատվությունը տրամադրել է ՀՊՏՀ արտաքին կապերի բաժինը: