Դասախոսների ամառային դպրոցը հրավիրում է

21.05.2012
Դիտումների քանակ՝ 682

Դասախոսների ամառային դպրոցը, որը տեղի կունենա 2012 թ. հունիսի 25-29-ը Սանկտ Պետերբուրգում` «Ինտերակտիվ մանկավարժական տեխնոլոգիաները` կոմպետենտ մոտեցմամբ» խորագրով, կատարում է մասնակիցների հայտագրում:
Ամառային դպրոցի ծրագիրը նպատակաուղղված է կրթական ոլորտում դասավանդողների մասնագիտական հմտությունների ձևավորմանը, ենթադրում է ժամանակակից մանկավարժության, տեխնոլոգիաների սկզբունքների ուսումնասիրություն, հանրային տարածքում աշխատելու ունակության, ճարտասանական վարպետության ձևավորում, ուսանողների ուսուցման ակտիվ և ինտերակտիվ տեխնոլոգիաների կիրառում: 
Ամառային դպրոցի ծրագիրն իրականացվում է Սանկտ Պետերբուրգի կառավարման և տնտեսագիտության համալսարանի հետ համատեղ:
Մասնակցության են հրավիրվում երիտասարդ դասախոսները, մեթոդիստները, ուսումնական ստորաբաժանումների, պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչները, ամբիոնի վարիչները, դեկանները:
Ամառային դպրոցն ավարտելուց հետո մասնակիցներին տրվում է պետական նմուշի կարճաժամկետ վերապատրաստման վկայագիր:
Ուսուցման արժեքը 24.000 ռուսական ռուբլի է:
Հայտերն ընդունվում են մինչև ս.թ. հունիսի 11-ը:
Մանրամասների համար զանգահարել կազմկոմիտե` Ֆիլիպենկո Աննային ` 8 /965/ 071-03-88 հեռախոսահամարով կամ գրել mk@decision.ru էլեկտրոնային հասցեով: Տեղեկատվությունը տրամադրել է ՀՊՏՀ արտաքին կապերի բաժինը։