Գլոբալ առևտրին նվիրված ուսանողական միջազգային փառատոն՝ Նորվեգիայում

21.05.2012
Դիտումների քանակ՝ 597

2013 թվականի փետրվարի 7-17-ը Նորվեգիայի Տրոնհեյմ քաղաքում տեղի կունենա ուսանողական միջազգային փառատոն (ISFiT), որին կմասնակցեն աշխարհի տարբեր երկրների 450 ուսանող: Փառատոնի թեման կլինի գլոբալ առևտուրը: 
Փառատոնը տարբեր մայրցամաքների ուսանողներին փորձի փոխանակման, ինչպես նաև տարբեր աշխարհագրական և մշակութային սահմաններում գլոբալ առևտրի հնարվորություն կընձեռի: Փառատոնի ընթացքում 30 ուսանողներ աշխարհի տարբեր երկրներից կաշխատեն միասին` կազմակերպելով 17 սեմինար: Սեմինարներին կմասնակցեն փոքր խմբեր և կքննարկեն գլոբալ առևտրի հետ կապված խնդիրներ:
Փառատոնը նաև երկխոսության է հրավիրում Բուրունդայից, Շրի Լանկայից, Հայաստանից և Ադրբեջանից:

Փառատոնին մասնակցելու համար կարող եք գրանցվելwww.isfit.org կայքում մինչև 2012 թվականի սեպտեմբերի 30-ը:
Հարցեր առաջանալու դեպքում կարող եք գրել guestions@isift.org էլեկտրոնային հասցեին: Տեղեկատվությունը մեր բաժնին տրամադրել է բուհի արտաքին կապերի բաժինը։