Ամառային դասընթացներ` ուսանողների համար
ՀՀ ԿԳ նախարարության պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ
«Foundation for Hellenic World» հիմնադրամը Աթենքի համալսարանի և Օնասսիս մշակութային կենտրոնի հետ համատեղ նախաձեռնում է «Plato’s Academy: the development of Knowledge and Innovative ideas» ծրագիրը, որի շրջանակներում ս.թ հուլիսի 16-ից 29-ը կազմակերպվելու են 15-օրյա ամառային դասընթացներ աշխարհի տարբեր երկրների բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների համար։
Ծրագրի կազմակերպիչները հոգում են դասընթացների անցկացման, ուսումնական նյութերի տրամադրման, ուսանողների սննդի և կեցության ծախսերը։ Երևան-Աթենք-Երևան ճանապարհածախսը հոգում են մասնակիցները։
Ամառային դասընթացների վերաբերյալ մանրամասն տեղեկությունը և մասնակցության հայտաձևը տեղակայված են http://summerschool.fhw.gr/ կայքէջում։
Հայտերը պետք է լրացնել առցանց՝ մինչև ս. թ. մայիսի 30-ը։