Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ՝ Գերմանիայում
Գերմանական Բունդեսթագի կողմից ֆինանսավորվող Ազատ համալսարանի, Հումբոլդտի համալսարանի և Տեխնիկական համալսարանի հետ համատեղ իրականացվող ծրագիրը հնարավորություն է ընձեռում որակավորում ստացած,քաղաքականությամբ հետաքրքրվող 28 երկրների երիտասարդ համալսարանական շրջանավարտներին ծանոթանալ Գերմանիայի խորհրդարանական կառավարման համակարգին:
Շուրջ 15 շաբաթների ընթացքում մասնակիցները փորձառություն կանցնեն Բունդեսթագի պատգամավորների գրասենյակներում, որի արդյունքում նրանք բազմազան և ինտենսիվ տպավորություններ կստանան` հետևելով խորհրդարանի աշխատանքային առօրյային և ներկայացուցչական մարմնում քաղաքական թեմաների քննարկման գործընթացին: Մասնակիցներն ամառային ուսումնական կիսամյակի ընթացքում կհամարվեն Հումբոլդտի համալսարանի ունկնդիրներ:
Մասնակցության նախադրյալները`
• հայկական քաղաքացիություն,
• հաջողությամբ ավարտված համալսարանական կրթություն (բակալավր, դիպլոմ, մագիստրոս, պետական քննություն կամ ասպիրանտուրա),
• գերմաներենի շատ լավ իմացություն,
• մասնագիտական նպատակներ` պետական ծառայություն կամ այլ գործունեություն սեփական երկրի հասարակական ոլորտում (լրատվամիջոցներ, կուսակցություններ, միություններ, բուհեր և այլն),
• տարիքային սահմանափակումը` դիմել կարող են այն անձինք, որոնք ծնվել են 1983 թվականի մարտի 1-ից հետո:
Փաստաթղթերը երկու օրինակով (բնօրինակ և պատճեն) կարող եք ուղարկել հետևյալ հասցեով` Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանություն,
տիկին Սիմոնե Շյուտցեին
Չարենցի 29
0025 Երևան
Հեռ.` (37410) 52-32-79, Fax: (37410) 52-47-81
Էլ. փոստ` vw-1@eriw.auswaertiges-amt.de
Ծրագրի մասին մանրամասն տեղեկություններ կարող եք գտնել հետևյալ կայքէջում`
www.bundestag.de/ips
Տեղեկատվությունը տրամադրել է ՀՊՏՀ արտաքին կապերի բաժինը։