EducationUSA կրթական ցուցահանդեսը կներկայանա Երևանում

15.05.2012
Դիտումների քանակ՝ 494

Բաց մի թողեք ԱՄՆ-ում բարձրագույն կրթություն ստանալու հնարավորության մասին տեղեկացված լինելու ձեր հնարավորությունը:

EducationUSA կրթական տեղեկատվական կենտրոնը Երևանում ԱՄՆ դեսպանության և Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիայի հետ համատեղ 2012 թ. մայիսի 18-ին ժամը 14:00-16:00-ը Կոնգրես հյուրանոցում (հասցե՝ Իտալիայի 1) կկազմակերպի EducationUSA կրթական ցուցահանդեսը ԱՄՆ-ի համալսարանների շրջանավարտների մասնակցությամբ: Նրանք, ովքեր ցանկանում են շարունակել իրենց կրթությունը ԱՄՆ-ում, հրավիրում ենք մասնակցելու ցուցահանդեսին:

ԱՄՆ-ի՝ տասնյակից ավելի քաղաքացիներ և ամերիկյան համլսարանների հայ ուսանողներ կպատմեն ԱՄՆ-ում ձեռք բերած բարձրագույն կրթության իրենց փորձի մասին և պատրաստ կլինեն պատասխանելու այցելուների հարցերին: Ցուցահանդեսի ընթացքում ներկաները ձեռք կբերեն այնպիսի օգտակար նյութեր, ինչպիսիք են բրոշյուրներն ու այլ տպագրված նյութերը ներկայացված համալսարանների վերաբերյալ: Ցուցահանդեսը բաց է բոլոր հետաքրքրվողների համար:

EducationUSA կրթական ցուցահանդեսի մասին մանրամասն տեղեկությունների համար կարող եք գրել կրթական խորհրդատուին՝

Գայանե Գրիգորյան gayane@americancouncils.am , զանգահարել (10) 56 00 45 կամ Ալեքսանդր Շագաֆյանին Shagafyan@usaaa.am կամ զանգահարել (10) 51 20 14.

Եթե պլանավորում եք այցելել EducationUSA կրթական ցուցահանդեսը մայիսի 18-ին, ապա խնդրում ենք գրանցվել՝ լրացնելով սույն հարցաշարը  http://www.surveymonkey.com/s/EducationUSAFairRegistration<http://www.surveymonkey.com/s/EducationUSAFairRegistration>

Առցանց գրանցվելով՝ Դուք հնարավորություն կունենաք մուտք գործել ցուցահանդես՝ առանց լրացնելու Գրանցման հարցաթերթիկը, և Ձեր անունը կավելացվի EducationUSA էլեկտրոնային ցուցակին, և Դուք արժեքավոր տեղեկություններ կստանաք ԱՄՆ-ի բարձրագույն կրթական ծրագրերի, կրթաթոշակների և հատուկ հնարավորությունների մասին: