Ռեֆերատների մրցույթ

07.05.2012
Դիտումների քանակ՝ 528

Վերջնաժամկետը հետաձգվում է.

Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ)`  կենսաթոշակային և աշխատաշուկայի բարեփոխումների ծրագիրը (ԿԱԲԾ)`

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության,

«Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» (ԿՀԻԿ) հիմնադրամի

և

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի հետ համատեղ

իրականացնում է

ՌԵՖԵՐԱՏՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ

ԲԱԿԱԼԱՎՐԻԱՏԻ ԵՒ ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ.

«ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԻՄ ՄՈԴԵԼԸ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ»   թեմայով

Մրցույթի նպատակն է բարձրացնել ՀՀ կառավարության կողմից Հայաստանում իրականացվող կենսաթոշակային բարեփոխումների մասին իրազեկվածության մակարդակը, ինչպես նաև  խթանել վերոհիշյալ թեմայի քննարկումն ուսանողների շրջանում:

Նախապատվությունը տրվելու է այն աշխատանքներին, որոնք կպարունակեն նոր գաղափարներ կենսաթոշակային բարեփոխումների եւ տնտեսության զարգացման վերաբերյալ, ինչպես նաեւ առաջ կքաշեն դրանց փոխազդեցությունը փաստող  նոր հիմնավորումներ:

Ռեֆերատներիներկայացմանկարգը

  • Ռեֆերատները պետք է ներկայացվեն էլեկտրոնային եղանակով հայերեն կամ անգլերեն լեզուներով հետևյալ էլեկտրոնային հասցեին`info@plm.am` նշելով «essay competition» նամակի վերնագրում:
  • Ռեֆերատի ծավալը`  5-10 էջ (1 էջ = 1800 նիշ):
  • Բոլոր օգտագործված  նյութերին պետք է ներկայացնել պատշաճ  հղումներ,  վերջում ներկայացնել գրականության ցանկը: 
  • Յուրաքանչյուր մասնակից կարող է ուղարկել միայն մեկ աշխատանք:
  • Ռեֆերատները, ինչպես նաև համապատասխան դիմումը, անձնագրի, սոցիալական քարտի և ուսանողական տոմսի պատճենները  պետք է ուղարկվեն մինչև 2012թ. հունիսի  1, ժամը` 17:00  info@plm.am  էլեկտրոնային հասցեին:   

Մեզ համար նախընտրելի է , որ  ռեֆերատները  ներկայացվեն Word ծրագրով, էջի ֆորմատը` A4, տեքստի տառատեսակը՝ Times New Roman (անգլերենի համար), չափը`12 կամ  Sylfaen (հայերենի համար), չափը 11, տողերի միջև հեռավորությունը՝ 1.5, եզրերը՝ 1.5 սմ վերևից և ներքևից, 3 սմ ձախ և 1.5 սմ աջ կողմերից:

Գնահատող հանձնաժողովը և գնահատման կարգը

  • Հաղթողները կընտրվենգնահատող հանձնաժողովի կողմից, որի կազմում ընդգրկված են  ԱՄՆ ՄԶԳ ԿԱԲԾ-ի, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ԿՀԻԿ հիմնադրամի, ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ի, ՀՀ կենտրոնական բանկի և ՀՀ Ֆինանսների նախարարության փորձագետները:
  • Ռեֆերատները կգնահատվեն 10 բալանոց համակարգով` ստորև նշված չափանիշների համապատասխան: Վերջնական գնահատականը կկազմի յուրաքանչյուր չափանիշի համար նշված գործակիցներով բազմապատկված բալերի հանրագումարը`

1.նոր և/կամ հետաքրքիր միտք, գաղափար՝ 0.5

2.մասնագիտական ճիշտ ներկայացում և վերլուծություն՝ 0.3

3.ճիշտ կառուցվածք, ուղղագրություն և մտքերի տրամաբանական շարադրում՝ 0.2

Մրցանակներ

Լավագույն 3 ռեֆերատների համար ԱՄՆ ՄԶԳ ԿԱԲԾ-ի կողմից սահմանված են հետևյալ մրցանակները`

1տեղ`Apple iPad

2 տեղ`NETBOOK

3տեղ`e-Book Reader

Մրցույթի կազմակերպիչները հեռախոսազանգով և էլեկտրոնային փոստով կապ կհաստատեն հաղթողների հետ և կտեղեկացնեն մրցույթի արդյունքների ու ամփոփիչ միջոցառման վերաբերյալ:

Խնդրում ենք. ուշադիր լրացնել անձնական տվյալները, հեռախոսահամարը և էլեկտրոնային հասցեն դիմումի մեջ:

Պարգևատրված աշխատանքները կտեղադրվեն  մրցույթի կազմակերպիչների պաշտոնական կայքէջերում` www.plm.am,  www.ePension.am, www.nasdaqomx.am:

Առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու համար դիմել ԱՄՆ ՄԶԳ ԿԱԲԾ ծրագրի օգնականներ Հասմիկ Հովհաննիսյանին և Լիլիթ Ասլամազյանին`+37410 529 334, 529 335, 529 336 (ներքին համար` 10) հեռախոսահամարներով:

Ռեֆերատի պատրաստման համար անհրաժեշտ օգտակար տեղեկատվություն եւ հավելյալ գիտելիքներ ձեռք բերելու համար, կարող եք այցելել.

www.plm.am

www.epension.am

www.abcfinance.am

www.nasdaqomx.am

Տեղեկատվությունը տրամադրել է ՀՊՏՀ կարիերայի և մարքեթինգի բաժինը: