«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ հայտարարում է
07.05.2012
Դիտումների քանակ՝ 532
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ հայտարարում է մրցույթ Երևան քաղաքի վաճառքի կետերում Ապառիկ վաճառքի գծով մասնագետի թափուր հաստիքի համալրման նպատակով:
Աշխատանքայինպարտականություններ`
- հաճախորդների պահանջմունքների բացահայտում,
- հաճախորդներին խորհրդատվության տրամադում Բանկի կողմից տրամադրվող սպառողական վարկերի և դրանց պայմանների վերաբերյալ,
- Բանկի պրոդուկտների ակտիվ վաճառքի և խաչաձև վաճառքի իրականացում,
- հաճախորդի` պրոդուկտի գծով փաստաթղթերի փաթեթի ձևավորում,
- բանկային ծառայությունների մատուցման պայմանագրերի կնքում,
- նախնական խորհրդատվության իրականացում բանկային այլ ծառայությունների վերաբերյալ,
- հաճախորդների սպասարկում` Բանկի կողմից որդեգրված չափանիշների և կարգերի համապատասխան,
- ղեկավարի կողմից տրվող այլ հանձնարարականների կատարում:
Ներկայացվողպահանջներ`
- բարձրագույն կրթություն,
- բարձր մոտիվացիա և նախաձեռնողականություն,
- բանկային գործի իմացություն,
- հաճախորդների սպասարկման զարգացած հմտություններ,
- վաճառքի հմտություններ,
- թիմային աշխատանքի և շփման զարգացած հմտություններ,
- բիզնես-էթիկայի կանոնների իմացություն և դրանց հետևում,
- հստակ սահմանված ժամկետներում աշխատելու ունակություն,
- լարված միջավայրում աշխատելու ունակություն,
- համակարգչային հմտություններ,
- հայերենի գերազանց տիրապետում, անգլերեն և ռուսերեն լեզուների լավ իմացությունը ցանկալի է:
Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունները hr@vtb.am հասցեին մինչև 2012թ. մայիսի 7-ըներառյալ: Մրցույթում դիտարկվելու նպատակով խնդրում ենք հաղորդագրության «թեմա» (subject) դաշտում պարտադիրնշել պաշտոնը, որի համար դիմում եք /POS Specialist - ASUE/, ինչպես նաև Ձեր ազգանունը և անունը:
Հարցազրույցներում մասնակցության համար կհրավիրվեն միայն նախնական ընտրություն անցած թեկնածուները:
Տեղեկատվությունը տրամադրել է ՀՊՏՀ կարիերայի և մարքեթինգի բաժինը: