Շրջանավարտ ուսուցանող-տաղանդների ծրագիր

25.04.2012
Դիտումների քանակ՝ 420

Կոկա– Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնին Կոկա-Կոլա-ի խոշոր շշալցնող ընկերություններից է և գործում է 28 երկրներում: Հայաստանում Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնին գործում է 1995 թվականից, արտադրում և վաճառում է ոչ ալկոհոլային ըմպելիքներ (Coca – Cola, Coca – Cola Light, Fanta, Sprite, Bonaqua):
Առաջնորդվելով ներսում զարգացման գաղափարով, ընկերությունը կառուցել է աշխատողների դինամիկ թիմ, որը փոխանցում է ընկերության տեսակետները, աշխատանքային գործընթացի բացառիկ գիտելիքները և փորձը: Ընկերության հիմնական քաղաքականությունն է՝ ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որտեղ մարդիկ իրենց բացառիկ հմտություններով և եռանդով ձեռք են բերում գերազանց գիտելիքներ, մասնագիտորեն զարգանում և հաղթահարում են դժվարությունները: 
Ընկերությունը իր աշխատանքերում ցանկանում է ներգրավել  երիտասարդ մասնագետներ` մարքեթինգի, տեխնիկական, ֆինանսական, տեղեկատվական տեխնոլոգիաների և կադրերի բաժինների համար:
Մասնակցել կարող են՝
•Ովքեր սովորում են բարձրագույն ուսումնական հաստատության վերջին կուրսում կամ մագիստրատուրայի առաջին կուրսում
•Ովքեր կարող են ամռան ամիսներին աշխատել ամեն օր, իսկ աշնանը և ձմռանը՝ ամենաքիչը շաբաթական մինչև 20 ժամ:
•Շրջանավարտ ուսուցանող Մարքեթինգի բաժնի համար – Շուկայավարման, տնտեսագիտական կամ ֆինանսական մասնագիտությամբ բարձրագույն ուսումնական հաստատության վերջին կուրսի կամ մագիստրատուրայի ուսանողները:
•Շրջանավարտ ուսուցանող Տեխնիկական բաժնի համար – Մեխանիկական, Էլեկտրիկ ինժիների կամ տրանսպորտային կառավարում բարձրագույն ուսումնական հաստատության վերջին կուրսի կամ մագիստրատուրայի ուսանողները:
•Շրջանավարտ ուսուցանող Ֆինանսական բաժնի համար – Տնտեսագիտություն կամ ֆինանսներ մասնագիտությամբ բարձրագույն ուսումնական հաստատության վերջին կուրսի կամ մագիստրատուրայի ուսանողները:
•Շրջանավարտ ուսուցանող Կադրերի բաժնի համար – Բիզնեսի, սոցիոլոգիայի, հոգեբանության և կադրային գործին առնչվող մասնագիտություն/ների բարձրագույն ուսումնական հաստատության վերջին կուրսի կամ մագիստրատուրայի ուսանողները:
•Շրջանավարտ ուսուցանող ԻՏ բաժնի համար – ԻՏ մասնագիտությամբ բարձրագույն ուսումնական հաստատության վերջին կուրսի կամ մագիստրատուրայի ուսանողները:
•Համակարգչի իմացություն (ամենաքիչը Microsoft Office)
•Անգլերենի լավ իմացություն
Ծրագիր
Ընտրվածները կծանոթանան ընկերության կազմած հստակ ներածական ծրագրին, ձեռք կբերեն ընդհանուր պատկերացում ընկերության գործուներության և իրենց աշխատանքային գործառույթների մասին: Այնուհետև նրանց կտրվեն հստակ առաջադրանքներ, որոնց կատարողականությունը պարբերաբար կգնահատվի և կհստակեցվի մասնագիտական զարգացումը ընկերությունում:
Ընկերությունն առաջարկում է
Խրախուսման փաթեթը ներառում է՝ բժշկական ապահովագրություն, ստեղծագործական աշխատանքային միջավայր, ինչպես նաև շարունակական զարգացման հնարավորություններ:
Դիմում
Եթե դուք ցանկանում եք հասնել ավելիին և համապատասխանում եք նշված պահանջներին, կարող եք ուղարկել Ձեր ինքնակենսագրությունը՝ նշելով այն բաժինը, որը ավելի շատ է հետաքրքրում Ձեզ: Էլ. Հասցե՝ coca-colajobs.am@cchellenic.com
Դիմումների ընդունման վերջնաժամկետը մայիսի 7-ն է: Լրատվությունը տրամադրել է ՀՊՏՀ կարիերայի և մարքեթինգի բաժինը: