Ուսանողները հրավիրվում են Ալեքսանդր Մանթաշյանցին նվիրված ֆիլմի դիտման

18.04.2012
Դիտումների քանակ՝ 437

Այսօր, ժամը 15.00-ին գործարարների միության հովանավորությամբ «Մոսկվա» կինոթատրոնի փոքր դահլիճում կցուցադրվի փաստավավերագրական ֆիլմ` նվիրված հայ մեծանուն բարերար և գործարար Ալեքսանդր Մանթաշյանցին:
Նշենք` Ալեքսանդր Մանթաշյանցը զբաղվել է նավթի արտահանմամբ և ստացել է «Նավթի արքա» մականունը:Նրա հիմնադրած ընկերությունը արտահանել է Բաքվի նավթի կեսից ավելին և ֆինանսավորել է Բաքու-Բաթումի նավթատարի շինարարությունը:
Մուտքն ազատ է, և ուսանողները ևս կարող են դիտել այս ֆիլմը, ոգեշնչվել հայտնի ու մեծանուն հայի գործունեությամբ։