Միջազգային գիտագործնական կոնֆերանսի հրավեր

16.04.2012
Դիտումների քանակ՝ 466

2012 թվականի մայիսի 16-ին Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյա հոբելյանի կապակցությամբ Հայաստանում Դաշնային գործակալության ներկայացչության ռուսաց լեզվի ռուսական ուսումնամեթոդական կենտրոնը` ՀՀ-ում ՌԴ դեսպանատան հովանավորությամբ և ՀՀ ԿԳ նախարարության աջակցությամբ, անցկացնում է ԱՊՀ երկրների, Ռուսաստանի և Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների, մագիստրանտների, ասպիրանտների երրորդ միջազգային գիտագործնական կոնֆերանսը` «Կրթության ժամանակակից պարադիգմայում ռուսաց լեզուն որպես միջառարկայական կապերի իրականացման միջոց» խորագրով:
Կոնֆերանսը տեղի կունենա Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում: Աշխատանքների սկիզբը` ժամը 14.00-ին:
Մանրամասների համար կարող եք զանգահարել 010 56 33 23 կամ դիմել ՀՊՏՀ գիտության բաժին: