Հրավիրում է «Կազա» շվեյցարական հիմնադրամի «Էսպաս» կենտրոնը

10.04.2012
Դիտումների քանակ՝ 629

«Կազա» շվեյցարական հիմնադրամի «Էսպաս» կենտրոնը հրավիրում է բոլորին անդամակցելու կենտրոնում գործող քննարկումների երիտասարդական ակումբներին:

Գործող օտար լեզուներով ակումբներում հնարավորություն է տրվում  արդիական ամենատարբեր թեմաների շուրջ ծավալելու քննարկումներ և բարելավելու լեզվական գիտելիքները:

Օտար լեզուներով ակումբների աշխատանքային օրերն են`

-անգլախոսների  (երեքշաբթի, ժամը 18.00-ին),

-ֆրանսախոսների (չորեքշաբթի, ժամը 18.00-ին),

-իտալախոսների (հինգշաբթի, ժամը 18.00-ին),

-իսպանախոսների (շաբաթ, ժամը 17.00-ին):

Տեղեկացնենք, որ ներկայում ֆրանսախոսների, անգլախոսների և իտալախոսների ակումբներում ներգրավված են նաև լեզվակիր կամավորներ:

Հոգեբանությամբ և ֆիլմերով  հետաքրքրվողները կարող են մասնակցել  հոգեբանական (ուրբաթ, ժամը 17.30-ին) և կինոսիրողների (շաբաթ, ժամը 18.00-ին) ակումբների աշխատանքներին:

Մանրամասների համար դիմել` Երևան, Նալբանդյան 29, Հեռ.` 010 54 18 44, espaces@kasa.am, www.ksa.am, www.fecebook.com/espases :