Հայտարարվում է մրցույթ Իսահակ Իսահակյանի անվան կրթաթոշակի արժանանալու համար
ՀՀ կենտրոնական բանկը հայտարում է մրցույթ Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և Արցախի պետական համալսարանի տնտեսաիրավագիտական ֆակուլտետի մեկական լավագույն ուսանողի Իսահակ Իսահակյանի անվան կրթաթոշակ նշանակելու մասին:
Մրցույթին կարող են մասնակցել բակալավրիատի 3-րդ և մագիստրատուրայի 1-ին կուրսերի գերազանց առաջադիմությամբ (ուսումնառության առաջին տարվանից սկսած) ուսանողները: Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև սույն թվականի մայիսի 15-ը Կենտրոնական բանկի անձնակազմի կառավարման վարչություն ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթերը և վերլուծական-հետազոտական նյութ:
Հանձնաժողովի կողմից լավագույնը ճանաչված ուսանողին 6 ամիս ժամկետով կհատկացվի Իսահակ Իսահակյանի անվան կրթաթոշակ (ամսական` 50 000 դրամ):
Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել 59-26-34 հեռախոսահամարով, այցելել ՀՀ կենտրոնական բանկի ինտենետային կայք հետևյալ հասցեով` http://www.cba.am/AM/Tenders/Hayt_02.04.12.pdf ։