Լուսանկարչական մրցույթ` «Կանգ առ ակնթարթ, դու գեղեցիկ ես» խորագրով

03.04.2012
Դիտումների քանակ՝ 408

«Մշակույթ» հասարակական կազմակերպությունը 2012 թվականի փետրվարի 15-ից ապրիլի 7-ը անցկացնում է ֆոտոլուսանկարչական մրցույթ ԵՊՀ-ում, ԵՊԲՀ-ում. ՀՊՄՀ-ում և ՀՊՏՀ-ում` «Կանգ առ ակնթարթ, դու գեղեցիկ ես» խորագրով: Մրցույթի նպատակն է խթանել լուսանկարչական արվեստը երիտասարդների շրջանում:
Մասնակցության համար հարկավոր է մինչև ապրիլի 7-ը ՀՊՏՀկարիերայի և մարքեթինգի կենտրոն ներկայացնել 20×30 չափսի մեկ լուսանկար` իր շրջանակով, խորագրին համապատասխան:
Մրցույթի ավարտին կկազմակերպվի ցուցահանդես և մրցատյանի ընտրած 3 լավագույն լուսանկարների հեղինակները կպարգևատրվեն պատվոգրերով և դրամական մրցանակներով. 1-ին տեղ` 50000 դրամ, 2-րդ տեղ` 30000 հազար դրամ, 3-րդ տեղ 20000 դրամ: Մնացած մասնակիցներին կտրվի շնորհակալագրեր: 
Մրցույթի մասին ավելի մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ այցելելով www. culture.io.ua: 
Մրցույթի հովանավորն է Beeline ընկերությունը: