Առաջարկվում է բրենդ մենեջերի օգնականի աշխատանք

03.04.2012
Դիտումների քանակ՝ 614

C&F Co LLC սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը բակալավրական կրթությամբ մինչև 27 տարեկան տղաներին առաջարկում է մանրածախ և մեծածախ առևտրի ոլորտում բրենդ-մենեջերի օգնականի աշխատանք: Բրենդ-մենեջերի օգնականի պարտականություններն են` ներքին ու արտաքին միջազգային գործընկերներին ներկայացվող հաշվետվությունների համար անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրում, նյութերի նախապատրաստում, կազմում և ներկայացում, շուկայի ուսումնասիրություններ, բրենդ-մենեջերի կողմից տրված այլ առաջադրանքների ու հանձնարարությունների իրականացում: Դիմումների վերջնաժամկետը 2012 թ. ապրիլի 15-ն է:
Պահանջվում է հայերենի, ռուսերենի լավ իմացություն, համակարգչային գիտելիքներ /MS Office/: Աշխատանքային փորձը պարտադիր չէ:
Դիմելու համար ուղարկել CV career@cfcom.am / career@asue.am էլ. հասցեով` նշելով պաշտոնը, որին դիմում եք կամ մոտենալ Շարուրի 43:
Տեղեկություն ընկերության մասին`
§Սի Ընդ Էֆ Քո¦ ՍՊԸ-ն “Unilever”, “Henkel”, “Schwarzkopf”, “Концерн Калина”, “Selpak”, “Adidas” աշխարհահռչակ բրենդերի բացառիկ դիստրիբյուտորն է ՀՀ-ում: / www.cfcom.am/: Այս մասին տեղեկությունը տրամադրել է ՀՊՏՀ կարիերայի և մարքեթինգի բաժինը։