Մրցույթ՝ Չինաստանի ուսումնական հաստատություններում սովորելու համար

14.03.2012
Դիտումների քանակ՝ 857

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է մրցույթ` 2012-2013 ուսումնական տարում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում բուհական և հետբուհական կրթություն ստանալու համար (բակալավրիատ` 5 տեղ, մագիստրատուրա և ասպիրանտուրա` 19 տեղ):

Մրցույթին կարող են մասնակցել հանրակրթական դպրոցների և բուհերի շրջանավարտները կամ  ավարտական կուրսում /դասարանում սովորող ՀՀ քաղաքացիները:

Կրթաթշակին հավակնող  դիմորդները պետք է ներկայացնեն`

- դիմում` մրցույթին մասնակցելու համար, որտեղ պետք է նշվի նախընտրած մասնագիտությունը,

- դիմում հարցաթերթիկ,

- չինական կողմից ներկայացված հարցաթերթիկ,

- ինքնակենսագրություն (անգլերեն, CV),

- երկու երաշխավորագիր (անգլերեն),

- միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության ատեստատի կամ ավարտական դիպլոմի և միջուկի պատճենները` նոտարի կողմից անգլերեն թարգմանված և վավերացված, իսկ ավարտական կուրսում սովորողները՝ առաջադիմության թերթիկ (ակադեմիական տեղեկանք) նոտարի կողմից անգլերեն թարգմանված և վավերացված, 
- անձնագրի պատճենը,
- բժշկական տեղեկանք` ըստ ներկայացվող ձևի,
 - 3x4 չափի 5 գունավոր լուսանկար,
 - արական սեռի անձինք ներկայացնում են զինգրքույկի պատճենը, դրան փոխարինող կցագրման վկայականը կամ զորակոչային տեղամասից համապատասխան տեղեկանք:
Հետբուհական (ասպիրանտական)  կրթության համար  դիմորդները պետք է  ներկայացնեն նաև`

- ռեֆերատ (հայերեն),
- օտար լեզվի իմացությունը հաստատող վկայական և ստուգարքային թերթիկ համակարգչից օգտվելու հմտությունների վերաբերյալ` ՀՀ ԿԳ նախարարի 30.11.2010 N 1660-Ա/Ք հրամանով հաստատված անցումային շեմերին համապատասխան: 
Նախապատվությունը տրվում է չինարեն, անգլերեն և ռուսերեն լեզվի իմացությամբ դիմորդներին:
Մրցույթըանցկացվումէ.
- Բակալավրի կրթական ծրագրով՝ համաձայն Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության (ըստ բակալավրի կրթական ծրագրի) կարգի:
- Մագիստրոսի կրթական ծրագրով՝ համաձայն Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրատուրայի ընդունելության և ուսուցման կարգի:
- Ասպիրանտուրայի կրթական ծրագրերով՝ համաձայն Հայաստանի Հանրապետությունում ասպիրանտուրայի ընդունելության կարգի:
Փաստաթղթերիընդունմանվերջնաժամկետնէ` 22.03.2012թ. (ներառյալ):
 Բակալավրի և ասպիրանտուրայի մրցույթները տեղի կունենան Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 միջնակարգ դպրոցում (Այգեստան 9, փող.4) ս/թ 24-ից մինչև 29-ը ընկած ժամանակահատվածում: 
Մրցույթին մասնակցել ցանկացողները լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել ՀՀ ԿԳՆ աշխատակազմի արտաքին կապերի և սփյուռքի վարչություն (ք. Երևան Կառավարության 3 շենք, VI հարկ, 619 սենյակ, հեռ. 56-23-64):

Այս մասին տեղեկանում ենք ԿԳՆ պաշտոնական կայքից (www.edu.am)։