Հայտարարվում է ուսանողական ռեֆերատների մրցույթ
ԱՄՆ ՄԶԳ Կենսաթոշակային և աշխատաշուկայի բարեփոխումների ծրագիրը (ԱՄՆ ՄԶԳ ԿԱԲԾ)` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, «Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» հիմնադրամի և Նասդաք ՕԷՄԵՔՍ Արմենիայի հետ համատեղ հայտարարում է ուսանողական ռեֆերատների մրցույթ` «Տնտեսության զարգացման իմ մոդելը Հայաստանի կենսաթոշակային բարեփոխումների համատեքստում» թեմայով: Մրցույթին կարող են մասնակցել բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողները:
Ռեֆերատներն ուղարկել info@plm.am հասցեով մինչև մայիսի 2-ը:
Նախապատվությունը կտրվի այն աշխատանքներին, որոնք կպարունակեն նոր գաղափարներ կենսաթոշակային բարեփոխումների և տնտեսության զարգացման վերաբերյալ, ինչպես նաև առաջ կքաշեն դրանց փոխազդեցությունը փաստող հիմնավորումներ:
Լավագույն 3 ռեֆերատների հեղինակները կպարգևատրվեն (1-ին մրցանակը` Apple iPAD , 2-րդը` NETBOOK, 3-րդը` E-BOOK READER):
Հավելյալ տեղեկությունների համար այցելել www.plm.am, www.ePension. am, www.abcfinance.am, www.nasdaqomx.am կայքերը: