ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կհյուրընկալվի ՀՊՏՀ–ում

29.02.2012
Դիտումների քանակ՝ 499

ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանի և ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ մարտի 2–ին, ժամը  11-ին մեր համալսարանում կհյուրընկալվի Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը: Նախարարի հետ հանդիպմանը կմասնակցեն բուհի ղեկավարությունը, պրոֆեսորադասախոսական կազմը և ուսանողությունը: