The University of Sheffield-ը և City College –ը` առաջին անգամ Հայաստանում

28.02.2012
Դիտումների քանակ՝ 453

The  University  of  Sheffield-ը  և   Հունաստանի   Սալոնիկ  քաղաքի  City  College-ն առաջին   անգամ Հայաստանում   հայտարարում են կրթաթոշակային   ծրագիր: Սահմանված   30   կրթաթոշակները   կտրամադրվեն   մագիստրատուրայում   և   բակալավրիատում   ուսանել ցանկացող   երիտասարդներին,   կկրճատվի   ուսման   վարձավճարի   50 տոկոսը: Կրթաթոշակը   չի   հոգում կեցության և ճանապարհորդելու ծախսերը: 

Անհրաժեշտ   է   դիմել   ոչ   ուշ,   քան   մինչև   2012   թվականի   մայիսը:   Լրացուցիչ   տեղեկությունների   համար   կարող   եք   այցելել   http://www.city.academic.gr/  կայք   կամ   դիմել   Լիլիթ   Շահզադեյանին lshahzadeyan@city.academic.gr   հասցեով: