Կանցկացվի անգլերենի հերթական քննությունը

28.09.2017
Դիտումների քանակ՝ 424

ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնից տեղեկացնում են, որ «Էրազմուս+» ծրագրով հետաքրքրված այն ուսանողները, ովքեր չունեն անգլերեն լեզվի իմացությունը հավաստող փաստաթուղթ, հնարավորություն ունեն մասնակցելու անգլերենի քննությանը, որը կանցկացվի  հոկտեմբերի 6-ին, ժամը 14:30-ին ՀՊՏՀ միջազգային ծրագրերի կենտրոնում (ֆինանսական ֆակուլտետի առաջին հարկ, մուտքը՝ դարպասից): Քննության միջոցով ստուգվելու են ուսանողների լսելու, կարդալու և գրելու կարողությունները:

Մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև  հոկտեմբերի 4-ը գրանցվել՝ այս հղմամբ՝ https://goo.gl/EfFusK:
Հարցերի դեպքում կարող եք դիմել արտաքին կապերի բաժին՝ asue.erasmus@gmail.com  էլ-փոստի միջոցով: