Մրցույթ՝ Հասելթի համալսարանում սովորելու համար

28.09.2017
Դիտումների քանակ՝ 643

Մեր համալսարանի արտաքին կապերի բաժնից հայտնում են՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և Հասելթի համալսարանի (Բելգիա) միջև «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում կնքված պայմանագրի համաձայն, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի բակալավրիատում սովորող մի քանի ուսանողների հնարավորություն կտրվի 2017-2018 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակն անցկացնել վերոնշյալ բուհում: Ծրագրի տևողության, ֆինանսական աջակցության,  ինչպես նաև այլ մանրամասների վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի է այստեղ:
Ծրագրին կարող են դիմել այն ուսանողները, ովքեր սովորում են ՀՊՏՀ առկա ուսուցման բակալավրիատի 2-րդ, 3-րդ կամ հեռակա ուսուցման բակալավրիատի 2-րդ, 3-րդ կամ 4-րդ կուրսերում, ունեն անգլերենի իմացության B2 և բարձր մակարդակ, բարձր առաջադիմություն, մեծ մոտիվացվածություն՝ ուսումնառության մեկ կիսամյակն անցկացնելու ՀՊՏՀ գործընկեր բուհում:
Ծրագրով հետաքրքրված ուսանողները պետք է մինչև հոկտեմբերի 9-ը ներառյալ արտաքին կապերի բաժնի asue.erasmus@gmail.com  էլ-փոստին ուղարկեն՝
1.անձնագրի լուսապատճենը,
2.ինքնակենսագրություն Europass CV ֆորմատով (անգլերեն) ,
3.մոտիվացիոն նամակ (անգլերեն),
4.անգլերեն լեզվի իմացությունը հավաստող փաստաթուղթ (առկայության դեպքում),
5.նախորդ կիսամյակների ամփոփ ՄՈԳ-ի մասին տեղեկատվություն՝ հաստատված ֆակուլտետի դեկանի կողմից:
Այն ուսանողները, ովքեր չունեն լեզվի իմացությունը հավաստող փաստաթուղթ, կարող են մասնակցել արտաքին կապերի բաժնի կողմից կազմակերպված քննությանը, որի մասին տեղեկատվությունը հասանելի է այստեղ:
Նամակի վերնագիր  դաշտում անհրաժեշտ է նշել "University of Hasselt": Դուք կհամոզվեք, որ արտաքին կապերի բաժինը ստացել է Ձեր հայտը՝ ստանալով պատասխան հաղորդագրություն 1 աշխատանքային օրվա ընթացքում: Պատշաճ կերպով չլրացված, ինչպես նաև վերջնաժամկետի ավարտից հետո ուղարկված հայտերը չեն դիտարկվի:
Ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունից հետո լավագույն թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:
Հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՊՏՀ արտաքին կապերի բաժին՝ asue.erasmus@gmail.com  հասցեով: