Կրթաթոշակային ծրագիր Պեկինում

23.09.2017
Դիտումների քանակ՝ 501

«Schwarzman Scholars» կազմակերպությունն իր կրթաթոշակային ծրագրով նպատակ ունի պատրաստել գալիք սերնդի բիզնեսմենների, քաղաքական և քաղաքացիական հասարակության առաջնորդների, որոնք կծառայեն որպես կամուրջ՝ Չինաստանի և աշխարհի միջև: Ծրագրին կարող են դիմել բակալավրի կամ մագիստրոսի կոչում ունեցող ուսանողները: Կրթաթոշակային ծրագիրը փոխհատուցում է ուսման վարձը, երկկողմանի ճանապարհածախսը, ճամփորդական ծախսերը Չինաստանում, անհրաժեշտ գրքերի և գրենական պարագաների ծախսերը, Լենովո հեռախոսի և նոթբուքի ծախսը, կյանքի ապահովագրության ծախսը: Հայտերն ընդունվում են մինչև սեպտեմբերի 28-ը: Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ: