1 կիսամյակ Վառնայի կառավարման համալսարանում սովորելու հնարավորություն

22.09.2017
Դիտումների քանակ՝ 622

ՀՊՏՀ արտաքին կապերի բաժինը տեղեկացնում է.

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և Վառնայի կառավարման համալսարանի (Բուլղարիա) միջև «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում կնքված պայմանագրի համաձայն՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողներին հնարավորություն կտրվի 2017-2018 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակն անցկացնել վերոնշյալ բուհում: Ծրագրի տևողության, ֆինանսական աջակցության ինչպես նաև այլ մանրամասների վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի է այստեղ:

Ծրագրին կարող են դիմել այն ուսանողները, ովքեր

•           սովորում են ՀՊՏՀ առկա ուսուցման բակալավրիատի 2-րդ, 3-րդ կամ հեռակա ուսուցման բակալավրիատի 2-րդ, 3-րդ կամ 4-րդ կուրսերում,

•           ունեն անգլերենի իմացության B2 և բարձր մակարդակ,

•           ունեն բարձր առաջադիմություն,

•           ունեն մեծ մոտիվացվածություն՝  ուսումնառության մեկ կիսամյակն անցկացնելու ՀՊՏՀ գործընկեր բուհում: 

Սույն հրավերի ժամկետը երկարաձգվել է, հայտարարվել է երկրորդ փուլ, որի դիմումների ընդունման վերջնաժամկետը հոկտեմբերի 11-ն է (ներառյալ):  Ստորև բերվող փաստաթղթերը ուսանողները պետք է ուղարկեն արտաքին կապերի բաժնի  asue.erasmus@gmail.com էլ փոստին:

1.         անձնագրի լուսապատճենը,

2.         ինքնակենսագրություն Europass CV  ֆորմատով (անգլերենով),

3.         մոտիվացիոն նամակ (անգլերենով),

4.         անգլերեն լեզվի իմացությունը հավաստող փաստաթուղթ (առկայության դեպքում),

5.         նախորդ կիսամյակների ամփոփ ՄՈԳ-ի մասին տեղեկատվություն՝ հաստատված ֆակուլտետի դեկանի կողմից:

Այն ուսանողները, ովքեր չունեն լեզվի իմացությունը հավաստող փաստաթուղթ, կարող են մասնակցել արտաքին կապերի բաժնի կողմից կազմակերպվելիք քննությանը, որի մասին տեղեկատվությունը հասանելի էայստեղ:

Նամակի վերնագիր դաշտում անհրաժեշտ է նշել այն համալսարանի անունը, որին դիմում է ուսանողը: Դուք կհամոզվեք, արտաքին կապերի բաժինը  հայտը ստացել է՝ 1 աշխատանքային օրվա ընթացքում ստանալով պատասխան հաղորդագրություն: Պատշաճ կերպով չլրացված, ինչպես նաև վերջնաժամկետի ավարտից հետո ուղարկված հայտերը չեն դիտարկվի:

Ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունից հետո լավագույն թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:

Հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՊՏՀ արտաքին կապերի բաժին՝ asue.erasmus@gmail.com  հասցեով: