Միջազգային կրթաթոշակներ (Պեկինի և Շվեյցարիայի համալսարաններ)

19.09.2017
Դիտումների քանակ՝ 685

125 կրթաթոշակ՝ Պեկինի համալսարանում

Պեկինի համալսարանը 125 ամբողջական կրթաթոշակ է հատկացնում ամբողջ աշխարհից մագիստրոսական ծրագրով սովորել ցանկացող ուսանողների համար:

Համալսարանի The Yenching Academy-ն մեկնարկել է հայտերի ընդունումը: Դիմողները պետք է ունենան նվազագույնը բակալավրի աստիճան, լինեն առավելագույնը 25 տարեկան (պարտադիր զինվորական ծառայությամբ երկրներից դիմողների տարիքը չպետք է գերազանցի 27-ը), տիրապետեն անգլերենի: Դիմողները պետք է ունենան գերազանց ակադեմիական առաջադիմություն, ինչպես նաև հետաքրքրված լինեն չինարենի ուսուցման հարցում:

Կրթաթոշակը կհոգա մասնակիցների ինչպես ճանապարհի, այնպես էլ համալսարանի հարակից հանրակացարանում կացության ծախսերը:

Դիմումներն ընդունվում են մինչև 2018 թվականի հունվարի 15-ը (ԱՄՆ-ի և Կանադայի բուհերի շրջանավարտները կարող են դիմել մինչև 11.12.17-ը):

Մանրամասները՝ այստեղ:

Մինչև $3600 գերազանցության կրթաթոշակ՝ Շվեյցարիայի բուհերի դիմորդներին   

Շվեյցարիայի կառավարությունը տրամադրում է գերազանցության կրթաթոշակներ օտարերկրացի գիտնականների և արվեստագետների համար: Կրթաթոշակներ կարող են ստանալ Ph.D., հետդոկտորական, հետազոտական ծրագրեր իրականացնող անձինք և արվեստի բնագավառներում գործունեություն ծավալողները, որոնք դիմում են Շվեյցարիայի պետական բուհերից կամ հավաստագրով ճանաչված հաստատություններից մեկը:

Դիմելու վերջնաժամկետը կախված է դիմորդի բնակության երկրից: Դիմել կարող են բոլոր ոլորտների շրջանավարտները:

Կրթաթոշակը կախված է դիմողի երկրից և ուսումնական ծրագրի տեսակից. հատկացվող ամսական կրթաթոշակը տատանվում է $2000-ից $3600-ի սահմաններում:

Ծրագրի շահառու կարող են դառնալ երիտասարդներ աշխարհի ցանկացած երկրից, որոնք ունեն Ph.D. կամ մագիստրոսի աստիճան, իսկ արվեստաբաններն ու արտիստները՝ նվազագույնը բակալավրի աստիճան:

Յուրաքանչյուր տարի Շվեյցարիայի կառավարությունը ֆինանսավորում է ուսանողների փոխանակման ծրագրեր աշխարհի 180 պետության հետ:

Դիմողները պետք է ազատ տիրապետեն անգլերենի և համապատասխանեն մի շարք պահանջների, որոնք տարբերվում են՝ կախված ընտրված ծրագրից ու բուհից:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Տեղեկատվությունը՝ panarmenian.net կայքից