Միշկոլցի համալսարանում ուսանելու հնարավորություն

22.09.2017
Դիտումների քանակ՝ 550

ՀՊՏՀ արտաքին կապերի բաժինը «Էրազմուս+» ծրագրով հետաքրքրված ուսանողներին տեղեկացնում է.

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և Միշկոլցի համալսարանի (Հունգարիա) միջև «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում կնքված պայմանագրի համաձայն՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողներին հնարավորություն կտրվի 2017-2018 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակն անցկացնել վերոնշյալ բուհում: Ծրագրի տևողության, ֆինանսական աջակցության ինչպես նաև այլ մանրամասների վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի է այստեղ:

Ծրագրին կարող են դիմել այն ուսանողները, ովքեր

•           սովորում են ՀՊՏՀ առկա ուսուցման բակալավրիատի 2-րդ, 3-րդ կամ հեռակա ուսուցման բակալավրիատի 2-րդ, 3-րդ կամ 4-րդ կուրսերում,

•           սովորում են ՀՊՏՀ առկա ուսուցման մագիստրատուրայի 1-ին կամ հեռակա ուսուցման մագիստրատուրայի 1-ին և 2-րդ կուրսերում,

•           ունեն անգլերենի իմացության B2 և բարձր մակարդակ,

•           ունեն բարձր առաջադիմություն,

•           ունեն մեծ մոտիվացվածություն՝  ուսումնառության մեկ կիսամյակն անցկացնելու ՀՊՏՀ գործընկեր բուհում: 

Ծրագրով հետաքրքրված ուսանողները պետք է մինչև հոկտեմբերի 1-ը ներառյալ արտաքին կապերի բաժնի asue.erasmus@gmail.com  էլ-փոստին ուղարկեն

1.         անձնագրի լուսապատճենը,

2.         ինքնակենսագրություն Europass CV  ֆորմատով (անգլերենով),

3.         մոտիվացիոն նամակ (անգլերենով),

4.         անգլերեն լեզվի իմացությունը հավաստող փաստաթուղթ (առկայության դեպքում),

5.         բակալավրիատի ուսանողները՝ նախորդ կիսամյակների ամփոփ ՄՈԳ-ի մասին տեղեկատվություն՝ հաստատված ֆակուլտետի դեկանի կողմից,

6.         մագիստրատուրայի ուսանողները՝ բակալավրիատի դիպլոմի միջուկի լուսապատճենը կամ վերջնական ՄՈԳ-ի մասին տեղեկատվություն՝ հաստատված ֆակուլտետի դեկանի կողմից:

Այն ուսանողները, ովքեր չունեն լեզվի իմացությունը հավաստող փաստաթուղթ, կարող են մասնակցել ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնի կողմից կազմակերպվելիք քննությանը, որի մասին տեղեկատվությունը հասանելի է այստեղ:

Նամակի վերնագիր դաշտում անհրաժեշտ է նշել այն համալսարանի անունը, որին դիմում է ուսանողը: Դուք կհամոզվեք, որ հայտը արտաքին կապերի բաժինը ստացել է՝ 1 աշխատանքային օրվա ընթացքում պատասխան հաղորդագրություն ստանալով: Պատշաճ կերպով չլրացված, ինչպես նաև վերջնաժամկետի ավարտից հետո ուղարկված հայտերը չեն դիտարկվի:

Ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունից հետո լավագույն թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:

Հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՊՏՀ արտաքին կապերի բաժին՝ asue.erasmus@gmail.com  հասցեով: