Միջազգային մրցույթներ՝ ԿԳՆ-ից

26.02.2018
Դիտումների քանակ՝ 480

ՀՀ կրթության և գիտության նախարարության պաշտոնական կայքը տեղեկացնում է 2 նոր միջազգային մրցույթի մասին, որոնց կարող եք ծանոթանալ ստորև:

«Կրթություն հանուն կայուն զարգացման ՅՈՒՆԵՍԿՕ-Ճապոնիա մրցանակի» համար թեկնածուների առաջադրում

ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ պետությունները հրավիրվում են թեկնածություններ ներկայացնելու «Կրթություն հանուն կայուն զարգացման ՅՈՒՆԵՍԿՕ-Ճապոնիա մրցանակ»-ի  համար: Մրցանակը նախատեսված է արժանվույնս գնահատելու և ցուցադրելու «Կրթություն հանուն կայուն զարգացման» ոլորտում անհատների, հաստատությունների, կազմակերպությունների կամ այլ միավորումների կողմից իրականացված ծրագրերն ու նախաձեռնությունները: Ավելին՝ այստեղ՝ http://edu.am/index.php/am/events/view/1535 :

«Հեռահար զոնդավորման և արդիական համակարգերի դերը վերակառուցման և վերականգնման գործընթացներում՝ ի աջակցություն գիտության, տեխնոլոգիայի և նորարարության ազգային քաղաքականության» խորագրով գիտաժողով

2018թ. ապրիլի 23-25-ն ՍԱՀ հեռահար զոնդավորման գլխավոր ձեռնարկությունը գիտահետազոտական բարձրագույն ձեռնարկության հետ համագործակցությամբ Դամասկոսում կազմակերպում է «Հեռահար զոնդավորման և արդիական համակարգերի դերը վերակառուցման և վերականգնման գործընթացներում՝ ի աջակցություն գիտության, տեխնոլոգիայի և նորարարության ազգային քաղաքականության» խորագրով գիտաժողով:

Մանրամասները՝ հետևյալ հղումով՝ http://edu.am/index.php/am/events/view/1533 :