Աշխատանքի հրավեր

23.02.2018
Դիտումների քանակ՝ 563

ՀՊՏՀ շարունակական կրթության և կարիերայի բաժինը տեղեկացնում է, որ հանրահայտ «Պրոկտեր ընդ գեմբլ»,Duracell, Cargill, Roustև այլ խոշոր   ընկերությունների պաշտոնական դիստրիբյուտոր «Առգե բիզնես» ՍՊԸ-ն աշխատանք է առաջարկում ավարտական կուրսերի կենսախինդ, պատրաստակամ, աշխատասեր ուսանողներին (աղջիկների) :

Լավագույնները հնարավորություն կունենան աշխատելու կազմակերպությունում՝ որպես վաճառքների համակարգող:

Վաճառքների համակարգողի պաշտոնի պահանջները և աշխատանքային պայմանները

Աշխատանքի նկարագիր

  • Պատասխանատու է վաճառքների արդյունքների նախնական վերլուծության, դրանց համակարգման և հաշվետվությունների տեսքով ներկայացման համար:

Պահանջվող որակավորումներ

 Վերջին կուրսի ուսանողներ,

  • հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների լավ իմացություն,
  • MS Office ծրագրի, հատկապես Excel-ի իմացություն ,
  • ճկունություն,
  • հաղորդակցման և բանակցային հմտություններ, թիմային աշխատանքի ունակություններ,
  • կազմակերպչական հմտություններ եւ բարձր պատասխանատվություն,
  • էթիկայի կանոններին համապատասխան պահվածք,
  • անձնական կարգապահություն եւ գործողությունների արդյունավետություն:

Աշխատանքային պայմաններ

 Աշխատանքային օրեր՝ երկուշաբթի-ուրբաթ

  • աշխատանքային ժամերը՝ 09:00-18:00
  • անվճար սնունդ կազմակերպության ներսի ճաշարանում
  • առողջության ապահովագրություն (փորձաշրջանից հետո):

Ինքնակենսագրությունները կարող եք ուղարկել hr@arge.am էլեկտրոնային հասցեով՝ վերնագիր  դաշտում նշելով   ուսանող  բառը: