Ուսման վարձի փոխհատուցում ՀԵՀ-ից
04.09.2017
Դիտումների քանակ՝ 520
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը փոխհատուցում է ՀՀ պետական բուհերի բակալավրիատի առկա համակարգում սովորող, 2 և ավելի երեխա ունեցող ուսանող-ծնողների ուսման վարձը` 2017-2018 ուսումնական տարվա առաջին կիսամյակի համար: Դիմելու պահին ուսանող-ծնողների տարիքը չպետք է գերազանցի 36-ը։ Դիմորդը պետք է առաջին կուրսից սովորած լինի առկա համակարգում, ոչ թե հեռակայից տաղափոխված լինի առկա համակարգ։ Մանրամասները կարդացեք ՀԵՀ պաշտոնական կայքում՝ հետևյալ հղումով՝ http://heh.am/?module=article&utility=show_article&id_article=3294&lang=am: