Ի գիտություն առաջին կուրսեցիների

01.09.2017
Դիտումների քանակ՝ 534

ՀՊՏՀ գրադարանը առաջին կուրսեցիներին հասցեագրված հետևյալ տեղեկատվությունն է տրամադրել.

Ուսանողական ID քարտը հանդիսանում է նաև գրադարանի քարտ:

Առաջին կուրսի ուսանողները կսպասարկվեն հրամանագրվելուց հետո:

Անվճար ընդունված ուսանողները սեպտեմբերի 1-ից սկսած կսպասարկվեն՝ ներկայացնելով համապատասխան տեղեկանք դեկանատից:

Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին սպասարկումը կիրականացվի ըստ ֆակուլտետների, հետևյալ ժամանակացույցով.

Երկուշաբթի-կառավարման ֆակուլտետ

Երեքշաբթի-ֆինանսական ֆակուլտետ

Չորեքշաբթի-հաշվապահական հաշվառում և աուդիտի

Հինգշաբթի. Տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական  հարաբերությունների

Ուրբաթ-մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետ և  ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետ:

Գրադարանից օգտվելու կանոններին ծանոթացեք հետևյալ հղումով http://media.asue.am/upload/gradaran/gradaran_amenaverjiny.pdf

Հարցերի դեպքում խնդրում ենք գրել գրադարանի էլ. հասցեին  asue.library@gmail.com  :