Գիտական դպրոցի մասնակցության հրավեր

29.08.2017
Դիտումների քանակ՝ 426

2017թ. հոկտեմբերի 23-26-ը ք. Ծաղկաձորում իրականացվելու է «Նորարարությունների կառավարում» III միջազգային երիտասարդական գիտական դպրոցը:

Դպրոցին կարող են մասնակցել մինչև 35 տարեկան ուսանողներ, ասպիրանտներ, երիտասարդ գիտնականներ, անհատ նորարարներ, գիտաշխատողներ, սկսնակ ձեռներեցներ, ինչպես նաև գիտական արդյունքների առևտրայնացմամբ հետաքրքրված այլ անձինք: Մանրամասները ՀՀ էկոնոմիկայի նախարարության նորարարության և ձեռներեցության ազգային կենտրոնի տրամադրած հայտարարությունում կարդացեք այստեղ: