Ի գիտություն բակալավրիատի 2-3-րդ կուրսեցիների

31.08.2017
Դիտումների քանակ՝ 506

ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնից հայտնում են, որ 2017-2018 ուսումնական տարվա առաջին կիսամյակի ընթացքում ՀՊՏՀ-ի և Բիալիստոկի տեխնոլոգիական համալսարանի (Լեհաստան) միջև «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում կնքված պայմանագրի համաձայն՝ նշված համալսարան մեկ կիսամյակով ուսումնառության

 համար կարող են դիմել բակալավրիատի  2-րդ և 3-րդ կուրսի ուսանողները: 

Դիմելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերի փաթեթը. 

·         ինքնակենսագրություն Europass CV ֆորմատով (անգլերենով),

·         մոտիվացիոն նամակ (անգլերենով),

·         ստուգման գրքույկի լուսապատճեն,

·         անգլերեն լեզվի իմացությունը հավաստող փաստաթուղթ (առկայության դեպքում)  

Ծրագրին դիմելու վերջնաժամկետը սեպտեմբերի 3-ն է:

Հայտերն անհրաժեշտ է ուղարկել արտաքին կապերի բաժնի asue.erasmus@gmail.com էլ.փոստին: Նամակի վերնագիր դաշտում անհրաժեշտ է նշել այն համալսարանի անունը, որին դիմում է ուսանողը:

Հարցերի դեպքում կարող եք գրել  asue.erasmus@gmail.com  էլ. փոստին: