Աշխատանքի են հրավիրվում տուրհամակարգողներ
17.08.2017
Դիտումների քանակ՝ 456
Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժինը, «Երևան Սիթի Տուր» քաղաքային զբոսաշրջային ծրագրում որպես տուրհամակարգող աշխատելու համար, աշխատանքի է հրավիրում աղջիկների և տղաների՝ հետևյալ պահանջներով՝
- հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն
- ուղեկցորդի և զբոսավարի աշխատանքային փորձ կամ զբոսաշրջային ոլորտում կամավորական գործունեության փորձ։
Առաջնահերթությունը կտրվի ուսանողներին և երիտասարդներին։
Հայտերն ընդունվում են մինչև ս.թ. օգոստոսի 24–ը:
Տեղեկությունների համար դիմել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի բաժին:
Հեռ.՝ /011/ 514-230,էլ.հասցե՝ tourism@yerevan.am
Տեղեկատվությունը՝ Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքից: