«Կովկաս. պատմություն, փոփոխություններ, հեռանկարներ» խորագրով 6-րդ միջազգային գիտաժողով

13.07.2017
Դիտումների քանակ՝ 356

2017թ. հոկտեմբերի 12-13-ը Լեհաստանի Ժեշուվ քաղաքում՝ Ժեշուվի համալսարանի Պատմության ինստիտուտի և Պոզնանի Ադամ Միցկևիչի անվան համալսարանի Արևելքի ինստիտուտի նախաձեռնությամբ տեղի է ունենալու «Կովկաս. պատմություն, փոփոխություններ, հեռանկարներ» խորագրով 6-րդ միջազգային գիտաժողովը, որն անցկացվելու է Լեհաստանում` ՀՀ դեսպանության պատվո հովանու ներքո: Մանրամասները՝ ՀՀ ԿԳՆ պաշտոնական կայքում, հետևյալ հղումով՝  http://edu.am/index.php/am/events/view/1184