Աշխատաժողովի հրավեր

11.07.2017
Դիտումների քանակ՝ 422

Հուլիսի 13-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանոււմ տեղի կունենա «Էրազմուս+» ՀԳ2 «Educational for Drone (eDrone)» № 574090-EPP-1-2016-1-IT-EPPKA2-CBHE-JP ծրագրի աշխատանքային երկրորդ փաթեթի ամփոփիչ աշխատաժողովը, որի օրակարգին կարող եք ծանոթանալ այստեղ:

 eDrone ծրագրի հիմնական նպատակն է ստեղծել անօդաչութռչողսարքերիուսումնառությանկենտրոններ (OED) գործընկեր երկրների համալսարաններում և համալրել դրանք անհրաժեշտ սարքավորումներով, որոնք գիտելիք կփոխանցեն անօդաչու թռչող սարքերի  մեխանիկական բնութագրերի, ներքին համակարգերի, դրանց միջոցով տեղեկատվության հավաքման և մշակման, ինչպես նաև դրանց օգտագործումը կարգավորող ազգային օրենքների վերաբերյալ: Ծրագրի շրջանակներում կստեղծվի տեղեկատվականտեխնոլոգիաներիվրահիմնվածենթակառուցվածք, որի միջոցով գործընկեր համալսարանները կձևավորեն ցանց և կկարողանան փոխանակել կրթական ծրագրի բովանդակությունը և տեղեկատվական բազաները մասնագետների հետ: Այսպիսի ենթակառուցվածքը կնպաստի անօդաչու թռչող սարքերի ուսումնառության կենտրոնների կողմից գիտականևտեխնոլոգիականգիտելիքիփոխանցմանը  մասնագետներին: 
Ծրագրի կոնսորցիումի և կառուցվածքի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունները հասանելի են ծրագրի կայքէջում. https://www.edrone.unisannio.it/։

Ուրախ կլինենք հյուրընկալելու Ձեզ հուլիսի 13-ին, ժամը 9:00-ին ՀՊՏՀ միջազգային ծրագրերի կենտրոնում: