Հրավեր Կովկասի ինստիտուտից

26.05.2017
Դիտումների քանակ՝ 483

Կովկասի ինստիտուտը հանդիպման է հրավիրում «Էթնոքաղաքական հակամարտությունների էությունը» թեմայով: Ձևաչափին և հանդիպման մանրամասներին կարող եք ծանոթանալ ստորև ներկայացվող հայտարարության մեջ:

Թեյախմություն Կովկասի Ինստիտուտում
Չորրորդ հանդիպման թեման` 
ԷԹՆՈՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԷՈՒԹՅՈՒՆԸ

Զրուցակից՝ Ալեքսանդր Իսկանդարյան

31 մայիսի, 2017թ.
19:00-21:00

Կովկասի ինստիտուտը՝ Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանության հետ համատեղ, հրավիրում է մինչև 30 տարեկան ակտիվ և քաղաքականությամբ հետաքրքրվող ուսանողներին ու երիտասարդ գիտնականներին մասնակցելու հերթական ոչ ֆորմալ զրույցին, որը անցնելու է թեյախմության ձևաչափով: Հավաքը անց է կացվում Կովկասի ինստիտուտի երրորդ հարկում: 
2017թ. մայիսի 31-ին կկայանա չորրորդ հանդիպումը: Այն կվարի Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: Հանդիպման ընթացքում կխոսվի էթնոքաղաքական հակամարտությունների, նրանց առաջացման և զարգացման մասին: 
Հանդիպման աշխատանքային լեզուն ռուսերենն է (զրույցին հնարավոր է մասնակցել նաև հայերեն լեզվով, սակայն ռուսերեն առնվազն հասկանալը պարտադիր է):
Միջոցառմանը մասնակցելու Ձեր ցանկության մասին կարող եք տեղեկացնել մինչև մայիսի 30-ը՝ գրելով Ձեր անունը, ազգանունը, տարիքը և մի քանի տող ձեր մասին contact@c-i.am էլ. հասցեին կամ զանգահարելով (010) 54 06 31 հեռախոսահամարով: Մասնակիցների թիվը սահմանափակ է՝ 15 հոգի:

Վայրը`   Կովկասի Ինստիտուտ

0025 Երևան, Հայաստան
Չարենց 31/4 (մուտքը Այգեստան 9 փողոցից՝ Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցից աջ )
Հեռ. – (+374) 10 54 06 31
Էլ. հասցե - contact@c-i.am 
www.c-i.am