Նախաորակավորման ծրագիր և աշխատանքի առաջարկ

15.05.2017
Դիտումների քանակ՝ 685

ՀՊՏՀ շարունակական կրթության և կարիերայի կենտրոնը տեղեկացնում է «Արդշինբանկ» ՓԲԸ-ի նախաորակավորման ծրագրի մեկնարկի ինչպես նաև իրավաբանական ծառայության ավագ իրավախորհրդատու (պայմանագրերի և իրավական վերլուծության գծով) թափուր հաստիքի մասին:

Ծրագիրը ֆինանսաբանկային համակարգում աշխատանքային փորձ չունեցող երիտասարդների համար հնարավորություն է ընձեռում ստանալ գործնական գիտելիքներ բանկային գործի վերաբերյալ, ծանոթանալ բանկի կողմից մատուցվող ծառայությունների կազմակերպման սկզբունքներին և ընթացակարգերին, ծրագրի ավարտից հետո ունենալ պատրաստվածության առավել բարձր մակարդակ բանկի կողմից համապատասխան թափուր հաստիքների համար հայտարարված մրցույթներին մասնակցության համար՝  այլ հավասար պայմաններում ունենալով նախապատվություն ծրագրին չմասնակցած անձանց նկատմամբ:

Ծրագիրն իրականացվում է Աբովյան, Եղեգնաձոր, Մասիս, Չարենցավան, Վանաձոր քաղաքներում: Մանրամասները՝ ակտիվ հղումներով: