Դասախոսության հրավեր՝ ուսանողներին

16.02.2018
Դիտումների քանակ՝ 412

«Education USA» Հայաստանը, Ամերիկյան խորհուրդների, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության հետ համատեղ մեկնարկել է «We Share» հանդիպումների շարքը, որի շրջանակներում ԱՄՆ կառավարության տարբեր ծրագրերի շրջանավարտներն իրենց գիտելիքներն ու փորձն են  հաղորդում ընտրված թեմայով հետաքրքրված ուսանողներին: Ծրագրի իրականացման ընթացքում (2017թ. հոկտեմբեր-2018թ. մայիս) նշված մասնագետները այցելելու են ՀՀ-ում գործող 25 բուհեր, այդ թվում՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան:
Փետրվարի 20-ին, ժամը 14:00-ին, ՀՊՏՀ միջազգային ծրագրերի կենտրոնում, ծրագրի շրջանակներում «Աուդիտի ստանդարտների զարգացումները» թեմայով դասախոսությամբ հանդես կգա Գնել Խաչատրյանը։ Դասախոսությանը հրավիրվում են ՀՊՏՀ ուսանողները: Այս մասին տեղեկացնում են համալսարանի արտաքին կապերի բաժնից: