ՀՊՏՀ-ում կնշվի Գիրք նվիրելու օրը

16.02.2018
Դիտումների քանակ՝ 466

Մեր համալսարանի գրադարանը Գիրք նվիրելու օրվա առիթով հյուրընկալելու է գերմանական Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի ներկայացուցիչներին:

Ներկայացվելու է նոր գիրք, ծավալվելու է քննարկում: Միջոցառումը տեղի է ունենալու փետրվարի 19-ին, ժամը 12.00-ին, Մուշեղ Ադոնցի անվան գիտական ընթերցասրահում: Կարևորելով օրվա գեղեցիկ խորհուրդը՝ գրադարանի տնօրինությունն առաջարկում է միջոցառմանը ներկայանալ գիրք-նվերով: Ակնկալվում է ՀՊՏՀ ընթերցասերների ակտիվ մասնակցությունը: