Էսսեի մրցույթ
Ի-Վի Քոնսալթինգը հայտարարում է էսսեի մրցույթ
Հարց
Ինչպե՞ս կարող է Հայաստանը մասնակցել 4-րդ արդյունաբերական հեղափոխությանը։
Ուղարկեք մեզ Ձեր գաղափարները (մինչև 2 էջ) , որը պետք է ներառի հետևյալը․(1) Ձեր առաջարկները (2) հիմնավորումը (3) հնարավոր ազդեցությունը
Աշխատանքը պետք է
· նշի Հայաստանին համապատասխան հիմնական տեխնոլոգիաների շարքը և նկարագրի, թե ինչպես են դրանք առաջ մղելու տնտեսության զարգացումը։
· առաջարկի գաղափարներ և գործողություններ երկրի կառավարության, բիզնեսի և հասարակության համար
· հիմնավորի գաղափարները և դրանց ազդեցությունը
Գնահատում
Գնահատման չափանիշները ներառում են գաղափարի նորարարությունը, հիմնավորումը, իրագործելիությունը (մասնավորապես միջնաժամկետում)
Մրցանակ
Լավագույն գաղափարների հեղինակը կստանա
· Դրամական պարգև - 200․000 ՀՀ դրամ
· Ինտելեկտուալ խրախուսանք - առաջարկված մտքերը հնարավոր է ներառվեն նաև 2017 թվականի Հայաստանի ազգային մրցունակության զեկույցում համապատասխան հղումով
Վերջնաժամկետ
Ներկայացման վերջնաժամկետ՝ 2017թ․ մայիսի 15։
Մանրամասներին ծանոթացեք հետևյալ հղումով՝ http://evconsulting.com/hy/node/860: