Ջեյմի Տորրես Բոդեյի անվան մրցանակ
10.05.2017
Դիտումների քանակ՝ 459
ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ պետությունները հրավիրվում են թեկնածություններ ներկայացնելու «Հասարակական և հումանիտար գիտությունների ու արվեստի բնագավառում Ջեյմի Տորրես Բոդեյի անվան ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարանի համատեղ մրցանակ»-ի (UNESCO-UNAM Jaime Torres Bodet Prize in Social Sciences, Humanities and Arts 2017) 2017 թվականի շրջափուլի համար։
Մրցանակը շնորհվում է արվեստի և հասարակական ու հումանիտար գիտությունների ոլորտներում հետազոտությունների և մանկավարժական գործունեության միջոցով հասարակության և գիտելիքի զարգացման գործում նշանակալի ներդրում կատարած անհատներին, մարդկանց խմբերին կամ միջազգային հաստատություններին:
Մանրամասները կարդացեք ՀՀ ԿԳՆ պաշտոնական կայքում՝ http://edu.am/index.php/am/events/view/1082 :