ՀՊՏՀ-ն հայտարարում է մրցույթ
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը հայտարարում է մրցույթ՝ հետևյալ թափուր տեղերի համար.
Ամբիոնի վարիչ
1․Ֆինանսական հաշվառման ամբիոն - տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր կամ տնտեսագիտության թեկնածու, դոցենտ,
2․Բանկային գործի և ապահովագրության ամբիոն - տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր կամ տնտեսագիտության թեկնածու, դոցենտ,
3․Բարձրագույն մաթեմատիկայի ամբիոն - ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր կամ ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ,
Ամբիոնի դոցենտ
1․ Մարքեթինգի ամբիոն - տնտեսագիտության թեկնածու, դոցենտ 1,0,
2. Բարձրագույն մաթեմատիկայի ամբիոն - ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ 1,0,
3․ Իրավագիտության և քաղաքագիտության ամբիոն - իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ 1,0,
4. Լեզուների ամբիոն - բանասիրական գիտությունների թեկանածու, դոցենտ - 3,0 (անգլերեն լեզու)։
Դիմումներն ընդունվում են 2017 թվականի մայիսի 3-ից մինչև 2017 թվականի հունիսի 2-ը ներառյալ՝ Երևան, Նալբանդյան 128 հասցեում։
Դիմումների հետ անձնակազմի կառավարման բաժին (կենտրոնական մասնաշենք, 3-րդ հարկ) ներկայացնել վերջին հինգ տարիներին հրատարակած գիտական աշխատանքների ցանկը, գիտական աստիճանի և (կամ) կոչման վկայագրերի պատճենները և կադրերի հաշվառման սահմանված կարգով լրացված թերթիկը՝ լուսանկարով։