Բաց դասախոսության հրավեր

05.05.2017
Դիտումների քանակ՝ 500

Ինչպես տեղեկացնում են ՀՊՏՀ շարունակական կրթության և կարիերայի բաժնից՝ 4-րդ PR գագաթաժողովի շրջանակում Deem Communications-ը կազմակերպում է «PR-ի ապագան. որո՞նք են մասնագիտության հեռանկարները» թեմայով բաց դասախոսություն: Այն տեղի կունենա մայիսի 19-ին, ժամը 19:00-ին, Հայաստանի Ամերիկյան Համալսարանի «Մանուկեան» սրահում:

Դասախոսությունը վարելու է Կատերինա Ցեցուրան՝ Օկլահոմայի համալսարանի լրագրության և զանգվածային հաղորդակցության մագիստրոսական և դոկտորական ծրագրերի դեկանը: PR-ի և հաղորդակցության ոլորտում ավելի քան 20-ամյա փորձ ունեցող Կատերինա Ցեցուրան 80-ից ավելի գիտական հոդվածների և 100 գիտական աշխատանքների հեղինակ է:

Բաց դասախոսությանը մասնակցելու համար կարող եք գրանցվել հետևյալ հղումով մինչև մայիսի 17-ը՝ http://bit.ly/2p05zUE : Մուտքն ազատ է: 

4-րդ PR գագաթաժողովիմասին մանրամասներին ծանոթացեք հետևյալ հղումով՝http://www.deemcommunications.com/prsummit/