Ամառային դպրոցի հրավեր

04.05.2017
Դիտումների քանակ՝ 422

Ինչպես հայտնում են ՀՊՏՀ գիտության և ասպիրանտուրայի  բաժնից՝  ՀՀ ԳԱԱ-ի մասնակցությամբ  EU H2020 Black Sea Horizon նախագծի շրջանակներում հայտարարվել  է մրցույթ՝  «Հորիզոն 2020» ամառային դպրոցին մանակցելու համար: Դպրոցը նվիրված է  «Հորիզոն 2020» հասարակական և հումանիտար գիտությունների ուղղությանը և  կանցկացվի  2017թ. հուլիսի 10- 12-ը, Երևանում:

Ամառային դպրոցի հիմնական նպատակն է՝ աջակցել և ամրապնդել ԵՄ անդամ և ԵՄ անդամ չհանդիսացող Սևծովյան երկրների (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Մոլդովա, Թուրքիա, Ռուսաստան և Ուկրաինա) միջև համագործակության հնարավորությունները՝ ԵՄ «Հորիզոն 2020» ծրագրին համատեղ նախագծերի առաջարկներ ներկայացնելու նպատակով, ինչպես նաև    «Հորիզոն 2020» ծրագրի  հնարավոր 

դիմորդներին ներկայացնել մասնակցության կանոնները,  մոտ ապագայում բացվող մրցույթները և  նախագծերի առաջարկների նախապատրաստման վերաբերյալ  անցկացնել ինտենսիվ դասընթաց  ՝ «Հորիզոն 2020» հասարակական և հումանիտար գիտությունների ուղղության մրցութներին հաջող հայցադիմումներ ներկայացնելու համար:

Մանրամասների և հայցադիմումների համար այցելեք ծրագրի  կայք՝  http://h2020.sci.am/news/35.htm