Ի գիտություն ՀՊՏՀ արհմիության անդամների

15.02.2018
Դիտումների քանակ՝ 496

ՀՊՏՀ արհկոմիտեն կազմակերպում է մի շարք միջոցառումներ, որոնք ուղղված են աշխատողների առողջության պահպանմանն ու մշակութային կյանքի աշխուժացմանը:

Առողջության պահպանման միջոցառումներից է «Օլիմպավան»  (Դավթաշեն, Միկոյան 51) և «Ակվատեկ» (Մյասնիկյան 40/2) մարզաառողջարանային կենտրոններում (լողավազաններ,  մարզասրահներ) պարապմունքների հնարավորության ընձեռումը:

Արհկոմիտեն կարող է վճարել ծառայությունների գնի մի մասը: Առավել մանրամասն տեղեկատվության համար կարող եք դիմել արհկոմիտե՝ 593- 453 հեռախոսահամարով: