Դասավանդման և վերապատրաստման հնարավորություն (Հունաստան)

14.02.2018
Դիտումների քանակ՝ 1121

ՀՊՏՀ արտաքին կապերի բաժինը բուհի պրոֆեսորադասախոսական և վարչական անձնակազմի համար հայտարարում է մրցույթ՝ «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում Արիստոտելի անվան Սալոնիկի համալսարանում (Հունաստան) մեկ շաբաթով դասախոսությամբ հանդես գալու և վերապատրաստվելու համար: Ծրագրին կարող են դիմել միայն ՀՊՏՀ հիմնական աշխատակիցները:

Դիմելու համար անհրաժեշտ է մինչևփետրվարի 25-ըներառյալ արտաքին կապերի բաժնի asue.erasmus@gmail.com էլ. փոստին ուղարկել ներքոնշյալ փաստաթղթերը՝ 

  1. անձնագրի լուսապատճեն
  2. ինքնակենսագրություն Europass CV  ֆորմատով (անգլերեն) 
  3.  մոտիվացիոն նամակ (անգլերենով)
  4. անգլերենի իմացությունը հավաստող փաստաթուղթ  
  5. դասախոսներիդեպքում՝ ընդունող համալսարանում դասավանդելու համար առաջարկվող առարկայի հակիրճ նկարագիրը (անգլերեն): 

Նամակի վերնագիր  դաշտում անհրաժեշտ է նշել "Mobility - Thessaloniki": Վերնագրի դաշտը սխալ լրացնելու դեպքում հայտը չի դիտարկվի: Մեկ աշխատանքային օրվա ընթացքում Դուք կստանաք հաղորդագրություն, որով կարող եք համոզվել, որ Ձեր հայտն արտաքին կապերի բաժինն ստացել է: Հարցերի դեպքում կարող եք գրել բաժնի asue.erasmus@gmail.com էլ. փոստին: