Միջազգային մրցույթների հրավերներ՝ ԿԳՆ-ից

12.02.2018
Դիտումների քանակ՝ 410

ՀՀ կրթության և գիտության նախարարության  պաշտոնական կայքը տեղեկացնում է միջազգային մի շարք մրցույթների մասին, որոնք ներկայացնում ենք տորև:

Ուսման հրավեր (ՌԴ Օմսկի պետական մանկավարժական համալսարան)

Ռուսաստանի Դաշնության Օմսկի պետական մանկավարժական համալսարանը տեղեկացնում է 2018-2019 ուսումնական տարվա ընդունելության կազմակերպման վերաբերյալ՝ «Մանկավարժական կրթություն» բակալավրի կրթական ծրագրով: Մանրամասները՝ հետևյալ հղումով՝ http://edu.am/index.php/am/events/view/1481 :

«Creative thinking in the field of special education» խորագրով միջազգային դասընթաց

2018թ. հունիսի 3-ից 22-ը Իսրայելում կազմակերպվում է «Creative thinking in the field of special educatio» խորագրով միջազգային դասընթացը, որի աշխատանքային լեզուն ռուսերենն է: Ավելին՝ այստեղ՝ http://edu.am/index.php/am/events/view/1480 :

«Special and Inclusive Education» խորագրով միջազգային դասընթաց

2018 թվականի մայիսի 6-25-ը Իսրայելում կազմակերպվում է «Special and Inclusive Education» խորագրով միջազգային դասընթաց, որի աշխատանքային լեզուն անգլերենն է: Շարունակությունը՝ հետևյալ հղումով՝ http://edu.am/index.php/am/events/view/1484 :