«Տնտեսագիտության ժամանակակից հիմնահարցեր-5» գիտաժողով
11.04.2017
Դիտումների քանակ՝ 440
Սույն թվականի մայիսի 18-21-ը Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում տեղի է ունենալու տնտեսագիտական երիտասարդական 5-րդ գիտաժողովը, որին կարող են մասնակցել ՀՀ և արտասահմանյան բուհերի և գիտահետազոտական կենտրոնների ուսանողները, ասպիրանտները, երիտասարդ դասախոսներն ու գիտաշխատողները (մասնակիցը պետք է լինի մինչև 35 տարեկան): Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև 2017 թ. ապրիլի 30-ը լրացնել մասնակցության հայտը: Մանրամասները՝ այստեղ:
Տեղեկատվությունը՝ «ԵՊՀ երիտասարդ գիտնականների միավորում»-ից: